Mach Tech LLC

Ի՞նչ է լիդը

Լիդը CRM-ի գլխավոր տարրերից է։
Լիդը այն պոտենցիալ հաճախորդն է, ում մոտ դեռ չի ձևավորվել ծառայությունների կամ ապրանքների վերջնական կարիք։
  • B2B շուկայում լիդերն այն հաճախորդներն են, ովքեր ձեռք են բերել նախնական պայմանավորվածություն, բայց դեռ չունեն վաճառքի առաջարկ կամ այլ մանրամասներ:
  • B2C շուկայում լիդ կարելի է համարել այն հաճախորդներին, ովքեր հետաքրքրվել են ընկերության որևէ ապրանքով կամ ծառայությունով։
Լիդերը կարևոր են հատկապես այն ընկերությունների համար, որոնք աշխատում են հաճախորդների մեծ հոսքի հետ:

Ձեզ հարկավոր է լիդերի ճիշտ ղեկավարման համակարգ, եթե՝
  • Ակտիվորեն տեղադրվում է գովազդ
  • Հաշվարկվում է KPI
  • Մի քանի տարբեր բաժիններ աշխատում են հաճախորդների հետ

Մեզ հետ համագործակցելու համար կարող եք գրել անձնական նամակ կամ՝
  • + (374) 55 903 390
  • hello@machtech.am
2025-12-15 12:28